Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Քաղաքացիական պատերազմի և վարչապետին սպանելու վտանգ կա․ հարցում՝ Իսրայելում

Քաղաքացիական պատերազմի և վարչապետին սպանելու վտանգ կա․ հարցում՝ Իսրայելում

Mon, 06 Jul 2026 18:30:19 +0400


Jewish People Policy ինստիտուտի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Իսրայելի բնակիչների մեծամասնությունը քաղաքացիական պատերազմի վտանգը համարում է շատ իրական սպառնալիք։

Հարցվածների 60%-ը նշել է, որ քաղաքացիական պատերազմի սպառնալիքը համարում է «իրական և շատ կոնկրետ»։

Ավելին, հարցվածների 79%-ը անցած տարին բնութագրել է որպես անբարենպաստ՝ երկրի սոցիալական իրավիճակի առումով։

Հարցվածների 49 տոկոսը վատատեսորեն է տրամադրված Իսրայելի ապագայի նկատմամբ։ Ավելին, հարցվածների 52%-ը կարծում է, որ վարչապետի կամ այլ բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի քաղաքական սպանությունը շատ հավանական է։

Ինստիտուտի նախագահ Եդիդիա Շտերնը նշել է, որ չնայած իսրայելական հասարակության դիմադրողականությանը, այն շարունակում է խորապես բաժանված մնալ։

Նա նշել է, որ քաղաքացիները ներքին բաժանումներն ավելի ու ավելի են ընկալում որպես երկրի համար հիմնական սպառնալիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գեներալները չեն կատարել Պուտինի պահանջը․ ISW

Գեներալները չեն կատարել Պուտինի պահանջը․ ISW Tue, 25 Aug 2026 10:30:23 +0400 Ուկրաինա ներխուժման սկզբից …