Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Հրաձգություն՝ Անկախության օրվա տոնի ժամանակ

Mon, 06 Jul 2026 19:30:22 +0400


Հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորում է ստացել ԱՄՆ Անկախության տոնի օրը Նյու-Յորքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22․35-ին, Բրուքլինում՝ Քոնի-Այլենդ շրջանում։ Դեպքի պահին մարդիկ հետեւել են տոնական հրավառությանը։

Տուժած երեխաներից մեկը հինգ տարեկան է եղել, մյուսը՝ յոթ։ Բոլոր հինգ վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ոստիկանները սկսել են հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն տեւական ժամանակ սխալ հաշվարկ է կատարել․ Արաղչի

ԱՄՆ-ն տեւական ժամանակ սխալ հաշվարկ է կատարել․ Արաղչի Thu, 13 Aug 2026 23:55:22 +0400 Միացյալ …