Խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիական անտառում
Tue, 07 Jul 2026 03:30:17 +0400

Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող Արեւելյան Պիրենեյներ դեպարտամենտում։ Հրդեհի մակերեսը կազմում է 1500 հետար։ Այս մասին հայտարարել է դեպարտամենտի պրեֆեկտ Պյեր Ռենոն։ Հրդեհը արագ տարածվել է Տրիվելաժ համայնքի շրջանում։ Մեկ գիշերվա մեջ այն ընդգրկել է 900 հեկտար։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել են 700 հրշեջներ եւ փրկարարներ, 200 մեքենա, 9 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։ Առայժմ կրակի տարածումը զսպել հնարավոր չի եղել՝ փչող ուժգին քամու պատճառով։ Բացի այդ, շրջանը համարվում է դժվարամատչելի։ Հնարավոր է, որ հրդեհի հետեւանքով չեղարկվի «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի առաջնության հերթական փուլի անցկացումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր