Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Կայցելի Սիրիա

Կայցելի Սիրիա

Tue, 07 Jul 2026 04:30:59 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում այցելել Սիրիա։ այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։ Դրանով Մակրոնը կդառնա առաջին արեւմտյան առաջնորդը, ով կայցելի Սիրիա՝ 24 թվականին Ահմեդ աշ-Շարահայի իշխանության գալուց ի վեր։ Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահներից Նիկոլա Սարկոզին է այցելել Սիրիա՝ 2009 թվականին։ Մակրոնին կուղեկցի պատվիրակություն, որի կազմում կլինեն ներդրողներ եւ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ։

Al Hadath-ն էլ հայտնում է, որ այցը մեկնարկելու է այսօր՝ հուլիսի 6-ին։ Ընդ որում, անցումային շրջանի առաջին խորհրդարանի անդրանիկ նիստը եւս լինելու էր հուլիսի 6-ին, սակայն Մակրոնի այցով պայմանավորված՝ նիստի օրը հետաձգվել է։ Նիստի նոր օրվա հետ կապված Դամասկոսը կհայտարարի լրացուցիչ, ասված է հրապարակման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով