Ծառուկյանի գործով դատարանի մոտ պետք է ներկա լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը
Tue, 07 Jul 2026 11:54:21 +0400

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված Արեգնազ Մանուկյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննող դատարանի մոտ ընդդիմադիրների բացակայությանը, նշել է, որ այնտեղ պետք է ներկա լինեին բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը չի վերաբերում առանձին անձանց կամ քաղաքական ուժերին, քանի որ, ինչպես ընդգծել է, «իմ» կամ «քո» քաղբանտարկյալ հասկացություն գոյություն չունի։ Մանուկյանը նշել է, որ եթե շարունակվեն նման կալանավորումները, ապա վերջիվերջո չի մնա մեկը, ով կկարողանա դատարանի առջև կանգնել և իր աջակցությունը հայտնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր