Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր…

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր…

Tue, 07 Jul 2026 15:45:54 +0400


Երբեմն մի փոքրիկ դրվագը կարող է ավելի շատ բան ասել մարդու մասին, քան հազարավոր խոսքերը։
Առյուծի ձագին կաթով կերակրող մարդու ձեռքում պարզապես կերակրման պահ չէ։ Այդ պատկերի մեջ կա հոգատարություն, գթասրտություն, պատասխանատվություն ու սեր՝ մի էակի հանդեպ, որն ինքն իրեն չի կարող ասել՝ «ես ցավ ունեմ», «ես օգնության կարիք ունեմ»։

Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ պահել է կենդանիներ և հաճախ ցույց տվել այն վերաբերմունքը, որով մոտենում է նրանց։ Ամենակարևորը՝ նա սիրել է իր խնամքի տակ գտնվող կենդանիներին։ Այդ սերը երբեմն ամբողջացել է լուսանկարներով և դարձել ջերմ մի պատկեր շատերի համար։

Գրեթե համոզված եմ՝ նա առյուծներին սիրել է ոչ միայն նրանց գեղեցկության, այլև ուժի ու հզորության համար։ Փորձել է հասկանալ՝ որտեղից է գալիս այդ ուժը։ Նրան կարծես թե հաջողվել է գտնել այդ տեղը։ Առյուծների ուժը, հզորությունը փոխանցվել է նրան ու ամեն անգամ զարմանում էինք, երբ լսում էինք, որ նա Հայաստանի համար մի հզոր գործ է նախաձեռնում։ Հզոր առյուծի կողքին կանգնած մարդը հասկանում է մի կարևոր բան՝ ուժը միայն արտաքին մեծության մեջ չէ։ Ուժը նաև սրտի մեջ է։ Իրական ուժը նաև խնամելու, պաշտպանելու և սիրելու կարողությունն է։

Կարելի է ունենալ մեծ հնարավորություններ, կարողություն, ազդեցություն։ Բայց մարդու իրական արժեքը երևում է այնտեղ, որտեղ նա կարողանում է հոգ տանել իրենից թույլի, անպաշտպանի և իրեն վստահվածի մասին։

Ժողովուրդն էլ իր երկրի ամենաթանկ վստահվածն է։ Նա ուզում է ոչ միայն լսել գեղեցիկ խոսքեր, ոչ միայն տեսնել խորհրդանշական ժեստեր, սրտիկներ, այլ զգալ, որ իրեն տեսնում են, լսում են, հասկանում և գնահատում են։
Այսօր մարդիկ այդ զգացողության պակասն են ապրում։

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այնքան սեր ու հոգատարություն ունենայիր, որքան մարդը կարող է ունենալ իր խնամքի տակ գտնվող էակի հանդեպ։

Երանի՜ յուրաքանչյուր քաղաքացու ցավն ու անհանգստությունը քեզ համար լինեին ոչ թե պարզապես թվեր, այլ իրական մարդկանց կյանքեր, ճակատագրեր ու պատմություններ։

Որովհետև ղեկավարի ամենամեծ ուժը ոչ թե վախի, բաժանման կամ հակադրության միջոցով ազդեցություն ունենալն է։ Ամենամեծ ուժը մարդկանց սրտերում վստահություն, հույս ու սեր արթնացնելու կարողությունն է։
Ատելությունը երբեք չի կառուցում։ Այն միայն բաժանում է։ Երբ սրտերում շատանում է ցավը, կարևոր է ոչ թե նոր վերքեր բացել, այլ փորձել բուժել եղածները։ Ատելության, պառակտման գերդոզավորումից մարդիկ շշմել են, մի շարունակիր այդ սերմերը տարածելու գործընթացը։

Ժողովուրդը ամենից առաջ ուզում է զգալ մեկ բան՝ որ իր կողքին կանգնած են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկա-Իրանական բանակցությունները կարող են հայտնվել հարցականի տակ

Ամերիկա-Իրանական բանակցությունները կարող են հայտնվել հարցականի տակ Tue, 07 Jul 2026 22:00:58 +0400 Ամերիկա-Իրանական հակամարտության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով