Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ամերիկա-Իրանական բանակցությունները կարող են հայտնվել հարցականի տակ

Ամերիկա-Իրանական բանակցությունները կարող են հայտնվել հարցականի տակ

Tue, 07 Jul 2026 22:00:58 +0400


Ամերիկա-Իրանական հակամարտության կարգավորման վերջնական բանակցությունները չեն սկսվի, եթե Իրանի հասցեին շարունակվեն հնչել սպառնալիքներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ Սոցկայքի իր էջում նա մասնավորապես գրել է․ «Միլիոնավոր հպարտ իրանցիներ հավաքվել են, որպեսզի հարգեն մեծ այաթոլլա Խամենեիի հիշատակն ու նրա թողած ժառանգությունը։ Ոչ նրանք, ոչ մեր փառապանծ զինվորականները սպառնալիքների առաջ չեն նահանջում։ Փոխըմբռնման հուշագրի 13-րդ հոդվածն ասում է, որ վերջնական կարգավորման բանակցությունները չեն կարող սկսվել, եթե սպառնալիքները շարունակվում են։ Հարգեք ձեր ստորագրությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից Tue, 15 Sep 2026 12:37:05 +0400 Սահմանադրական դատարանը …