Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում․ կիզակետում զինկոմ է

Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանում․ կիզակետում զինկոմ է

Tue, 07 Jul 2026 20:00:42 +0400


Ադրբեջանում դատարան է ուղարկվել սկանդալային գործերից մեկը։ Համաձայն գործի նյութերի, գործի առանցքում զինկոմներից մեկն է։ Վերջինս 2022-26 թվականներին սիստեմատիկաբար կաշառքի դիմաց զինապարտ արական սեռի տղաներին ազատել է զինվորական ծառայությունից՝ առողջության հետ կապված խնդիրների հիմքով։ Գումարի դիմաց կա կարողացել է «դասավորել» այնպես, որ ծառայությունից խուսափող երիտասարդները կարողանան դուրս մնալ կրկնակի ռազմաբժշկական հանձնաժողովի ուշադրությունից։

Լուծել է նաեւ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված այլ հարցեր։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրգործում նշվել է, որ ընդհանուր առմամբ զինկոմի վերցրած կաշառքի գումարը կարելի է որակել որպես «խոշոր չափի կաշառք»։ Զինկոմի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել նախնական կալանքը։ Գործը քննելու է Բաքվի ռազմական դատարանը։ Մեղադրական վճռի դեպքում՝ զինկոմը երկար ժամանակով կազատազրկվի, իսկ նրա ունեցվածքը կբռնագանձվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սա շատ թանկ է նստելու մեզ վրա»

«Սա շատ թանկ է նստելու մեզ վրա» Mon, 22 Jun 2026 18:24:30 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով