Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…

Առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…

Tue, 07 Jul 2026 20:35:58 +0400


Երևի միակ երկիրն ենք, որտեղ առյուծը դատապարտվեց և անկախ առողջական ռիսկերից հավերժ քնեցվեց…
Առավոտյան պաշտոնական նամակով կդիմեմ Երևանի քաղաքապետին։

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Որպես Երևանի ավագանու անդամ և Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ՝ պահանջում եմ նշանակել ամբողջական, անկախ, թափանցիկ և մասնագիտական ծառայողական քննություն՝ տեղափոխված առյուծի մահվան բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Պահանջում եմ.
* հրապարակել անզգայացման ամբողջական արձանագրությունը՝ կիրառված դեղամիջոցները, դեղաչափերը, անզգայացման ընթացքի հսկողության տվյալները,
* ներկայացնել կենդանու տեղափոխման կազմակերպման և իրականացման ամբողջ ընթացակարգը,
* իրականացնել և հրապարակել դիահերձման պաշտոնական եզրակացությունը՝ մահվան պատճառի վերաբերյալ,
* պարզել՝ պահպանվել են արդյոք կենդանու անզգայացման, տեղափոխման, հետանզգայացման հսկողության և պահպանության նկատմամբ գործող մասնագիտական և իրավական բոլոր պահանջները,
* ծառայողական քննության արդյունքները ներկայացնել նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին։

Կենդանու մահը չափազանց լուրջ դեպք է և չի կարող մնալ առանց լիարժեք մասնագիտական գնահատականի և պատասխանատվության։

Հասարակությունն իրավունք ունի ստանալու ամբողջական և հիմնավորված պատասխաններ, իսկ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն։

Հարգանքով՝
Քրիստինա Վարդանյան, բ.գ.թ., դոցենտ
Երևանի ավագանու անդամ
Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի տիպիկ ներկայացուցիչը

Կեղծ «իրական» Հայաստանի քվազիէլիտայի տիպիկ ներկայացուցիչը Thu, 02 Jul 2026 23:45:47 +0400 Երբ ԿԸՀ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով