Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ

Հանդիպելու են վաղը՝ Անկարայում․ մանրամասներ

Tue, 07 Jul 2026 21:00:23 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը սպասվում է հուլիսի 8-ին՝ չորեքշաբթի կեսօրին, Անկարայում, հաղորդում է ամերիկյան Roll Call հրատարակությունը, որը հրապարակում է Սպիտակ տանից պետության ղեկավարի ամենօրյա ժամանակացույցը։

Նախնական ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Թրամփը հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:30-ին (Երևանի ժամանակով ժամը 15:30-ին) Անկարայում կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկկողմ հանդիպմանը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մի շարք այլ հանդիպումներից բացի, ԱՄՆ նախագահը, ըստ տեղեկությունների, կմասնակցի նաև մամուլի ասուլիսի։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վաղը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Patriot հրթիռների մատակարարման հարցը․ «Վաղը ես նախագահ Թրամփի հետ կխոսեմ տարբեր թեմաների շուրջ, այդ թվում՝ այս մասին։ Կարևոր է նաև գտնել միջոց՝ Patriot համակարգերի համար հնարավորինս արագ ավելի շատ հրթիռներ ձեռք բերելու համար։ Սա ամենակարևորն է»։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ ՀՕՊ համակարգերի մատակարարումը կախված չէ միայն Միացյալ Նահանգներից, քանի որ Ուկրաինայի մյուս գործընկերները նույնպես ունեն նմանատիպ հնարավորություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհերի մեջ երեխաներ կան․ ռուսների մահացու հարվածը Ուկրաինային

Զոհերի մեջ երեխաներ կան․ ռուսների մահացու հարվածը Ուկրաինային Thu, 30 Jul 2026 12:30:43 +0400 Լվովի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով