«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին
Wed, 08 Jul 2026 08:10:17 +0400

Ի թիվս այլ օբյեկտների, նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաեւ ՀԱՕԿ-ի շենքը, իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:
Ակնարկում էին, թե ենթադրյալ չարաշահումների պատճառով են կասեցրել կառույցի գործունեությունը։ Մինչդեռ տեղեկացանք, որ ընդամենը վեց ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։
Մասնավորապես, աուդիտն իրականացվել է անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, եւ բաց աղբյուրներում կա նաեւ հրապարակված եզրակացությունը։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, եւ Փաշինյանը նրան չի ներում իր հասցեին արված հայտարարությունների համար, ու այս ամենը ոչ մի կապ չունի իրավախախտումների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր