Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

Ջրհորի համար վեճը 42 մարդու կյանք է խլել

Ջրհորի համար վեճը 42 մարդու կյանք է խլել

Mon, 27 Apr 2026 19:00:30 +0400


Աֆրիկյան Չադ պետության արեւելյան շրջաններից մեկում 42 մարդ զոհվել եւս 10 մարդ էլ վիրավորվել է ջրհորի համար վեճի պատճառով։ Վեճը եղել է երկու գերդաստանների միջեւ։ Այս մասին հայտնում է Tchadinfos-ը։ Համաձայն տեղեկությունների, ողբերգությունը կատարվել է Իգոտե գյուղում։ Նախ՝ վեճի են բռնվել երկու անձինք՝ ջրհորից օգտվելու համար, հետո արդեն այն դարձել է երկու գերդաստանների կամ համայնքների բախում։ Նշենք, որ Չադի արեւելյան շրջաններում պաստպարվում են Սուդանում ընթացող պատերազմի փախստականները եւ այդ շրջաններում առկա են սննդի, ջրի եւ այլ ռեսուրսների պակասի խնդիր։ Հողի, ջրի, նույնիսկ՝ անասունների համար վեճերն ու բախումները բավականին տարածված են այդ շրջաններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն

«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Tue, 04 Aug 2026 08:00:17 +0400 ՔՊ-ում բուռն քննարկումներ են, …