Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել

Նախարարությունն անտեղյակ է, մարզպետը` բողոք չի ստացել

Mon, 27 Apr 2026 19:15:02 +0400


Ապրիլի 17-ին հարցում եմ արել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշակերտներին տրվող անվճար սննդին զուգահեռ աշակերտներից դրամահավաք է արվում՝ ամեն ամիս մոտ 1000 դրամ։ Այդ գումարը ծախսվում է աշակերտների հավելյալ սննդի և դպրոցի ճաշարանում ամանների լվացման հեղուկ գնելու նպատակով։ Դուք տեղյա՞կ եք այդ դրամահավաքից, դա օրինակա՞ն գործընթաց է»։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների սովորողներին տրամադրվում է անվճար սնունդ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Դպրոցներում հավելյալ սնունդ, մաքրող միջոցներ կամ այլ նպատակով սովորողների ծնողներից դրամահավաք կազմակերպելու ցանկացած փորձ անհրաժեշտ է բացառել հանրակրթական ուսումնական հաստատություններում: Ինչ վերաբերում է գրությամբ նշված դրամահավաքության դեպքին՝ նախարարությունը դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունի»։

Նույն հարցն ուղղել եմ նաև Տավուշի մարզպետին: Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Նշված հարցով մարզպետի աշխատակազմ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել»։

Այսինքն՝ մարզպետը չի ժխտում, որ մարզի դպրոցներում դրամահավաքություն կա, սակայն ասում է, որ դրա վերաբերյալ իրենք դիմում-բողոք չեն ստացել, իսկ ԿԳՄՍՆ-ն առհասարակ` տեղյակ չէ դրամահավաքից եւ իր ենթակայությամբ գտնվող հաստատություններում ինքնագործունեությամբ են զբաղված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Mon, 26 Oct 2026 …