Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

Wed, 08 Jul 2026 08:20:33 +0400


Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն, մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, մի քանի փոփոխություն կլինի: Մասնավորապես՝ խոսվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին: ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման:

Խոսվում է նաեւ, որ այս տարեվերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին Հայրապետյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահ: Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է այն մասին, որ չի առաջադրվելու: Սակայն Հայրապետյանի պաշտոնանկությունը եւս մի բանի մասին է խոսում` այս իշխանությունը շարունակ թմբկահարում է, թե բարձր տեխնոլոգիական ոլորտում իբրեւ թե մեծ հաջողությունների են հասել, մեծ ձեռքբերումներ ունեն հատկապես պաշտպանական ոլորտի հետ կապված, այդ դեպքում` ինչո՞ւ են ուզում փոխել ԲՏԱ նախարարին: Թեեւ չի բացառվում, որ Մխիթար Հայրապետյանին հանելու պատճառը ոչ թե աշխատանքային թերացումներն են, այլ, ասենք` քարոզարշավի ժամանակ դրսեւորած պասիվությունը կամ որեւէ այլ բան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին

Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին Wed, 28 Oct 2026 22:07:09 +0400 Քիմ Քարդաշյանը …