«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել

«Հրապարակ». Քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանը աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել

Wed, 08 Jul 2026 09:15:55 +0400


Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ. Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաեւ՝ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց եւ տեղափոխվել Կենդանաբանական այգի։

«Ապօրինի որսի հետեւանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: Գ. Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել եւ պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, այդ թվում` նրան օրինական հիմունքներով պատկանող կենդանիներին որպես իրեղեն ապացույց առգրավելու մասին ՔԿ հաղորդագրության վերաբերյալ զրուցել ենք նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ:

– Վերջին մի քանի օրերին դատաիրավական համակարգը, հագուրդ տալով Նիկոլ Փաշինյանի «կրքոտ» ցանկություններին, որոշել է օրենքին հակառակ գործողություններ անել: Նախ Սահմանադրական դատարանի խիստ սուբյեկտիվ որոշումը եղավ, որով հաստատեցին ԿԸՀ թույլ տված անօրինականությունը, ապա՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած արշավը, նրան կալանքի տանելու, ինչպես նաեւ նրան պատկանող կենդանիներին Երեւանի կենդանաբանական այգի տանելու քայլերը: Քննչական կոմիտեն հայտարարեց, որ առյուծները որպես «իրեղեն ապացույց» են առգրավվել: Իսկ դատական իշխանության հանդեպ որեւէ վստահություն չկա, որ օրենքը կպահպանվի: Ի վերջո` ինչպե՞ս կարող է առյուծը կամ վագրը համարվել իրեղեն ապացույց:

– Կենդանին կարող է լինել իրեղեն ապացույց` ապօրինի որսի իմաստով, բայց այստեղ կա մի շատ կարեւոր «բայց»: Մենք՝ բոլորս, շատ լավ գիտենք, որ առյուծը Հայաստանում հանդիպող կենդանատեսակ չէ, հետեւաբար, եթե անգամ ապօրինի որս է տեղի ունեցել, ապա դա տեղի է ունեցել ինչ-որ մի աֆրիկյան անտառում, բայց հաստատապես՝ ոչ Հայաստանի անտառներում: ՀՀ քննչական կոմիտեի ի՞նչ գործն է, թե Ծառուկյանն աֆրիկյան ջունգլիներում ինչ որս է արել: Այս ամենը հերթական անգամ փաստում է, որ մի հոգեպես անառողջ մարդ` Նիկոլ Փաշինյանը, թելադրել է իր կամքը, իսկ իրավապահները կատարում են այն: Նա մեկ ամիս առաջ ասում էր, թե ինչ է լինելու, ուստի այստեղ չկա իրավաբանություն, եւ մենք չենք կարող արդարադատությունը քննարկել: Սա ամբողջապես քաղաքական պրոցես է` քաղաքական պատվերի շրջանակներում: Լրատվամիջոցներից տեղեկացա, որ առյուծներից մեկը սատկել է արդեն: Դա, ըստ մեր օրենսդրության, համարվում է հանցագործություն: Այս ամենին պետք է քրեական վարույթ հաջորդի: Ո՞վ է քնեցրել կենդանիներին, ո՞վ է այդ ներարկումները կատարել: Այ, սա է հանցագործությունը, ոչ թե աֆրիկյան ջունգլիներում կենդանի որսալը: Ես զարմանում եմ ուղղակի իրավապահ կառույցների վրա: Այնտեղ աշխատող մարդիկ ամեն ինչ` արժանապատվություն, ամոթ, ամեն բան դրել են մի կողմ եւ դարձել ծիծաղի առարկա:

– Այսինքն` այժմ առավել, քան երբեւէ հստակ է, որ դատաիրավական համակարգը Փաշինյանի ձեռքի խամաճիկն է դարձել:

– Փաշինյանը հրամանը տվել է, իսկ սրանք կատարողներն են ընդամենը: Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ ինքն է հրահանգ տվողը: Նա ասել էր, որ Ծառուկյանը նստելու է: Նրան ենթակա եւ ոչ ենթակա պետական կառույցները դարձել են այդ մեկ անձի կամակատարները: Ինչ վերաբերում է բուն քրեական վարույթին, ապա ես ուզում եմ նախ հասկանալ, թե ինչու են Ծառուկյանին տանում կալանքի, ինչ է արել նա: Խափանման միջոց կալանքն աբսուրդ է ուղղակի: Մարդուն ձեռնաշղթա են հագցրել: Ձեռնաշղթա հագցնելը որոշակի նպատակներ ունի, բայց ստացվել է այնպես, որ մի ամբողջ պետություն չունի Գագիկ Ծառուկյանի ձեռքի չափերով ձեռնաշղթա, եւ մենք տեսանք, որ անգամ այդ՝ չափերով փոքր ձեռնաշղթան ստիպել էին Ծառուկյանին կրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կրքերին հագուրդ տան, որ Փաշինյանը տեսնի եւ հաճույք ստանա: Սա էլ է ընդգծում իրավապահ մարմինների աշխատանքի ձեւականությունը ու եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ամեն բան արվում է Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

6 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

6 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

6 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

6 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

7 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

7 ժամ ago