Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում

«Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում

Wed, 08 Jul 2026 09:30:06 +0400


Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ էր խոստացել բանտ ուղարկել ընդդիմադիր երեք առաջնորդներին, սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ նրան ամենաշատը խոցել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ուժին նախ ապօրինությունների միջոցով զրկեցին խորհրդարան անցնելու հնարավորությունից՝ ավելի քան 60 հազար քվե ոչնչացնելով, ապա հարձակում ձեռնարկեցին Ծառուկյանի բիզնեսների ու անձնապես նրա նկատմամբ: Բոլորս տեսանք, թե ինչպես են ձեռնաշղթաներով, որոնք Ծառուկյանի ձեռքերի համար փոքր էին, դիմակավորված սպեցնազի ուղեկցությամբ նրան տանում դատարան` կալանքի հարցի քննությանը մասնակցելու։

Քննչական կոմիտեն մի անհասկանալի հաղորդագրություն է տարածել` նրան մեղադրելով հարկերը թաքցնելու, խարդախության մեջ, եւ միջնորդել է դատարանին՝ նրան երկու ամսով կալանավորել: Միջնորդությունը քննելու է 33-ամյա դատավոր Գարիկ Աբելյանը, որը կալանավորել է Անդրանիկ Թեւանյանին, փաստաբան Կոչուբաեւի նկատմամբ մեղադրական դատավճիռ է արձակել:

Քանի որ Ծառուկյանը մշտապես եղել է սպորտի եւ սպորտսմենների կողքին, հատկապես մեծ ուշադրություն է դարձրել ըմբշամարտիկներին եւ ծանրամարտիկներին, մեզ հետաքրքրեց, թե նրանք ինչ են մտածում Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Արթուր Ալեքսանյանը` Սպիտակ արջը, մեր զանգին պատասխանելով ասաց, որ ինքն Արթուրը չէ, այլ Արթուրի եղբայրն է, եւ հրաժարվեց պատասխանել մեր հարցին:

Ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը զայրացավ. «Ինձ առավոտից անդադար լրագրողներ են զանգում, ինձ հանգիստ թողեք»:

Նազիկ Ավդալյանն ասաց. «Սխալ մարդու սխալ հարց եք տալիս, ես կարող եմ միայն սպորտից խոսել»: Սա այն դեպքն է, որ չզարմացանք` Ավդալյանը ԿԳՄՍՆ-ի հետ ծրագրեր է անում, թերեւս լուռ պայմանագիր է կնքել` իշխանություններին պաշտպանել ամեն ինչում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել Fri, 24 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով