Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ)

Անհարմար բան է ստացվել․ Մակրոնն ուզում էր համբուրել Էրդողանի կնոջ ձեռքը, բայց․․․ (տեսանյութ)

Wed, 08 Jul 2026 13:00:44 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անհարմար իրավիճակում է հայտնվել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ողջույնի ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել ընդունելության ժամանակ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը, ողջունում էին պետությունների ղեկավարներին և նրանց տիկնանց։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մակրոնը մոտենում Թուրքիայի առաջին տիկնոջը և ողջունում նրան։ Թուրքիայի առաջնորդի կնոջ ձեռքը սեղմելուց հետո Ֆրանսիայի նախագահը թեքվում է դեպի նրա ձեռքը, ենթադրաբար, քաղաքավարության ժեստի համար այն համբուրելու նպատակով։

Սակայն Էմինե Էրդողանը թույլ չի տվել Մակրոնին ավարտել իր ժեստը։ Նա ձգել է ձեռքը և Ֆրանսիայի նախագահին թույլ չի տվել մոտենալ դրան։

Այնուհետև ողջույնը շարունակվել է առանց ակնհայտ կոնֆլիկտի։

Տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ

Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ Thu, 20 Aug 2026 22:00:00 +0400 Իսրայելի պաշտպանության …