Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին

Wed, 08 Jul 2026 14:43:45 +0400


Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել.

«Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։

Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։
Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

• Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

• Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

• Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

• Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան

Ուղղաթիռների բախման հետևանքով զոհեր կան Fri, 30 Oct 2026 10:30:08 +0400 Ամերիկյան Օրեգոն նահանգի օդում…

12 րոպե ago

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան

Այսօր երկու օրակարգով ենք ԱԺ եկել. Նարեկ Կարապետյան Fri, 30 Oct 2026 10:30:02 +0400 Latest…

12 րոպե ago

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը Fri, 30 Oct 2026 10:27:31 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են

«Հրապարակ». Ինքնաբացարկ հայտնած դատավորին պատժում են Fri, 30 Oct 2026 10:25:35 +0400 Արդարադատության նախարարությունը, ի…

16 րոպե ago

Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը Fri, 30 Oct 2026 10:19:04 +0400 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին…

23 րոպե ago

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա

«Հրապարակ»․ Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա Fri, 30 Oct 2026…

27 րոպե ago