Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել

Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել

Wed, 08 Jul 2026 19:43:40 +0400


Վրաստան-Հայաստան սահմանային անցակետերում օտարերկրյա պետությունից ներկրված 22 հազար 290 հատ կտրած վարդ է կասեցվել և վերադարձվել արտահանող երկիր։

Եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ «Սադախլո-ավտոմոբիլային» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում սահմանային-կարանտինային վերահսկողության ընթացակարգերի իրականացման ժամանակ հայտնաբերվել է անհամապատասխանություն Վրաստանի ֆիտոսանիտարական պահանջներին։ Մասնավորապես, բույսերի վրա հայտնաբերվել են վնասակար կենդանի օրգանիզմներ և դրանց պատճառած վնասվածքներ։

«Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի №463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը ենթարկվել է արտահանող երկիր վերադարձման»,- հայտնել են ծառայությունից։

Վրաստանում ծաղիկների և կոկոնների ներկրումը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին զգալիորեն աճել է։ Գլխավոր մատակարար երկիրը Էկվադորն է, որտեղից Վրաստան է մտել 5.2 միլիոն ԱՄՆ դոլարի 608 տոննա ծաղիկ։ Հաջորդը Հայաստանն է՝ 2.6 միլիոն ԱՄՆ դոլարի 588 տոննայով, և Նիդերլանդները՝ 1.6 միլիոն ԱՄՆ դոլարի 101 տոննայով։Այս մասին գրում է aliq.ge-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400 …