Ինչ գումարներ են հատկացվելու «Հրազդան» ստադիոնին ու ինչու

Ինչ գումարներ են հատկացվելու «Հրազդան» ստադիոնին ու ինչու

Thu, 09 Jul 2026 11:37:41 +0400


Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ «Հրազդան» մարզադաշտի և հարակից մարզումային տարածքների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով։ Այդ նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերի շրջանակում կվերաբաշխվի 63 միլիոն 135 հազար դրամ։

Նախատեսվող աշխատանքները միտված են մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցումների անցկացման համար։

Կառավարությունում ընդգծում են, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ կազմակերպմամբ։ Այդ նպատակով արդեն իրականացվել է մարզադաշտի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, որի արդյունքներով սահմանվել են կառույցի շահագործման մի շարք սահմանափակումներ։

Ուսումնասիրության համաձայն՝ հարավային և հյուսիսային տրիբունաները կարող են օգտագործվել միայն իրենց տարողության 50 տոկոսի չափով, ինչը հնարավորություն կտա այնտեղ տեղավորել 11 հազար 750 հանդիսատես։ Արևմտյան տրիբունան թույլատրվում է շահագործել ամբողջ ծավալով՝ 8 հազար 100 նստատեղով, իսկ արևելյան տրիբունայում հնարավոր կլինի օգտագործել միայն առաջին 11 շարքերը, որոնք նախատեսված են 1 հազար 716 մարդու համար։ Միաժամանակ նշվում է, որ յարուսներում հանդիսատեսի տեղավորումը չի թույլատրվում։

Այս սահմանափակումների պայմաններում «Հրազդան» մարզադաշտը ներկայում կարող է ընդունել շուրջ 21 հազար 566 հանդիսատես։ Սակայն մինչև Ֆրանկոֆոնիայի խաղերի մեկնարկը նախատեսվում է իրականացնել մի շարք հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ վերանորոգել հանդերձարանները, սանհանգույցները և վազքուղիները, ինչպես նաև ամբողջությամբ բարեկարգել մարզադաշտի տարածքը։

Ֆրանկոֆոնիայի խաղերը նախատեսված են անցկացնել 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ

Ռուսաստանը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինային․ մանրամասներ Thu, 27 Aug 2026 12:30:26 +0400 Ռուսաստանի Զինված…

9 րոպե ago

Արտերկրից են տեղափոխվել ՀՀ. Թորոսյանը` հյուծված հայր եւ որդու մասին

Արտերկրից են տեղափոխվել ՀՀ. Թորոսյանը` հյուծված հայր եւ որդու մասին Thu, 27 Aug 2026 12:28:14…

11 րոպե ago

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել Thu, 27 Aug…

17 րոպե ago

«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան

«Հրապարակ». Իջեւանի «Բենտոնիտի» արտադրանքն առաքվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Վրաստան Thu, 27 Aug 2026 12:15:09…

25 րոպե ago

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից Thu, 27…

34 րոպե ago

Նիկոլ Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով

Նիկոլ Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով Thu, 27 Aug…

35 րոպե ago