Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Ինչ գումարներ են հատկացվելու «Հրազդան» ստադիոնին ու ինչու

Ինչ գումարներ են հատկացվելու «Հրազդան» ստադիոնին ու ինչու

Thu, 09 Jul 2026 11:37:41 +0400


Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ «Հրազդան» մարզադաշտի և հարակից մարզումային տարածքների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման նպատակով։ Այդ նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերի շրջանակում կվերաբաշխվի 63 միլիոն 135 հազար դրամ։

Նախատեսվող աշխատանքները միտված են մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի մրցումների անցկացման համար։

Կառավարությունում ընդգծում են, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ կազմակերպմամբ։ Այդ նպատակով արդեն իրականացվել է մարզադաշտի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, որի արդյունքներով սահմանվել են կառույցի շահագործման մի շարք սահմանափակումներ։

Ուսումնասիրության համաձայն՝ հարավային և հյուսիսային տրիբունաները կարող են օգտագործվել միայն իրենց տարողության 50 տոկոսի չափով, ինչը հնարավորություն կտա այնտեղ տեղավորել 11 հազար 750 հանդիսատես։ Արևմտյան տրիբունան թույլատրվում է շահագործել ամբողջ ծավալով՝ 8 հազար 100 նստատեղով, իսկ արևելյան տրիբունայում հնարավոր կլինի օգտագործել միայն առաջին 11 շարքերը, որոնք նախատեսված են 1 հազար 716 մարդու համար։ Միաժամանակ նշվում է, որ յարուսներում հանդիսատեսի տեղավորումը չի թույլատրվում։

Այս սահմանափակումների պայմաններում «Հրազդան» մարզադաշտը ներկայում կարող է ընդունել շուրջ 21 հազար 566 հանդիսատես։ Սակայն մինչև Ֆրանկոֆոնիայի խաղերի մեկնարկը նախատեսվում է իրականացնել մի շարք հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ վերանորոգել հանդերձարանները, սանհանգույցները և վազքուղիները, ինչպես նաև ամբողջությամբ բարեկարգել մարզադաշտի տարածքը։

Ֆրանկոֆոնիայի խաղերը նախատեսված են անցկացնել 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ մանրամասներ

Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ մանրամասներ Sun, 23 Aug 2026 12:30:23 +0400 Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանի …