Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել

«Ազնիվ հարևան». Փեզեշքիանը հայերեն գրառում է հրապարակել

Thu, 09 Jul 2026 11:30:33 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում հայերեն գրառում է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրանում երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։

Փեզեշքիանը ՀՀ պատվիրակության այցը անվանել է բարի կամքի դրսևորում, ընդգծելով, որ իրանական կողմը երբեք չի մոռանա դա։

«Մեր նահատակ առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան», – հավելել է Իրանի նախագահը։

Նա հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի առավել զարգանալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Wed, 08 Jul 2026 12:29:34 +0400 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով