Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Ո՞ւր են անհետանում դրանք

Ո՞ւր են անհետանում դրանք

Wed, 07 Oct 2026 17:54:55 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջեց պարզաբանել Հայաստանում աշխատատեղերի թվի վերաբերյալ կառավարության ներկայացրած վիճակագրության և դրանցից պետական բյուջե մուտքագրվող հարկերի միջև առկա տարբերությունը։

Մանուկյանի խոսքով՝ վերջին շրջանում Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար խոսում են աշխատատեղերի թվի աճի մասին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական քաղաքականության կարևոր արդյունք։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, տարբեր տվյալների համադրությունը մի շարք հարցեր է առաջացնում հրապարակվող վիճակագրության հավաստիության վերաբերյալ։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հաշվարկվել են գրանցված աշխատողների թվերը, դրանց թիվը սկզբում կազմել է 522 հազար, իսկ մի քանի ամիս անց՝ արդեն 601 հազար։

Մանուկյանի ներկայացմամբ՝ 2026 թվականի հունիսին կառավարության ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը և ՊԵԿ ներկայացուցիչը հայտարարել են, որ Հայաստանում աշխատատեղերի թիվը հասնում է շուրջ 830 հազարի։ Մինչդեռ իր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից ստացած տվյալներով՝ դրոշմանիշային վճար վճարողների թիվը կազմել է 765 հազար։

Պատգամավորի հաշվարկով՝ եթե որպես նվազագույն շեմ ընդունվի 75 հազար դրամ աշխատավարձը, ապա այդ տարբերության արդյունքում առաջանում է էական հարկային անհամապատասխանություն։ Մանուկյանի պնդմամբ՝ խոսքը շուրջ 1 մլրդ 270 մլն դրամի մասին է։

«Այլ կերպ ասած՝ 64 հազար 673 աշխատատեղ պարզապես ավելացվել է գեղեցիկ վիճակագրություն ներկայացնելու համար»,- հայտարարել է Մանուկյանը՝ Փաշինյանից պահանջելով պարզաբանել, թե նշված աշխատատեղերից ակնկալվող հարկային մուտքերն ուր են անհետանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել

Եթե չգիտես՝ ով ես եղել, հեշտ կհամակերպվես նրա հետ, թե ով ես դարձել Thu, 08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով