Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Էքսկլավային հարցերը կլուծվեն․ Բայրամովը հերքու՞մ է Փաշինյանին

Էքսկլավային հարցերը կլուծվեն․ Բայրամովը հերքու՞մ է Փաշինյանին

Thu, 09 Jul 2026 12:30:38 +0400


Էքսկլավային գյուղերի հարցերը կլուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակներում, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, սահմանազատվել է Հայաստանի հետ պետական ​​սահմանի մոտ 13 կմ-ը։

Բայրամովը նշել է նաև, որ հայկական կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ․ «Գործընթացն իրականացվելու է, էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների և էքսկլավների թեմայի վերաբերյալ որևէ հայեցակարգ դեռ չկա։ Նա նշել է, որ հարցը դիտարկում է ինքնիշխան տարածքները Հայաստանին վերադարձնելու տեսանկյունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն

Բայրամովը հաստատեց․ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի» ծրագիր ունեն Sat, 26 Sep 2026 11:07:20 +0400 …