Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան

Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան

Thu, 09 Jul 2026 22:04:10 +0400


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․

«Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը։
Այս օրերին իշխանության ռեպրեսիվ քաղաքականության թիրախում են հայտնվել ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հայկական մարզաշխարհը, մարզական ֆեդերացիաներն ու ամբողջ սպորտային համայնքը։

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արամ Անդրիկյանը(одр), նախարարության համապատասխան վարչության պետ Եղոյանը, ինչպես նաև ՊՆ ԲԿՄԱ-ի հրամանատարությունը, ըստ առկա բազմաթիվ արժանահավատ տեղեկությունների, աննախադեպ ճնշումներ են գործադրում մարզական ֆեդերացիաների ղեկավարների և ներկայացուցիչների նկատմամբ՝ փորձելով նրանց զրկել սեփական դիրքորոշումն ազատ արտահայտելու և Գագիկ

Ծառուկյանին հրապարակավ աջակցելու իրավունքից։
Մարզաշխարհի սիրելի՛ ընկերներ,
Մենք միասին երկար ու պատվավոր ճանապարհ ենք անցել։ Միասին աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում, այդ թվում՝ Բաքվում, բարձր ենք պահել Հայաստանի պատիվը, հպարտությամբ բարձրացրել ենք մեր նվիրական Եռագույնը, լսել ենք մեր պետական օրհներգը և հազարավոր հայերի պարգևել հաղթանակի ու ազգային հպարտության անմոռանալի պահեր։

Այդ հաղթանակները պատահական չեն եղել։ Դրանք կերտվել են առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցության, նրա հայրենանվեր նախաձեռնությունների և հայկական սպորտի նկատմամբ անսահման նվիրվածության շնորհիվ։ Նրա հավատը մարզիկների ուժի նկատմամբ հազարավոր երիտասարդների համար դարձել է հաջողության ճանապարհ։
Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի՛ տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին և ճնշումներին։ Մի՛ թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։

Հիշե՛ք՝ պաշտոններն անցողիկ են, իսկ պատիվը, հավատարմությունն ու սկզբունքայնությունը մնում են։ Նրանք, ովքեր այսօր ճնշում են գործադրում, վաղը պատասխան են տալու իրենց արարքների համար, իսկ մենք շարունակելու ենք մնալ նույն միասնական, ուժեղ և հաղթող ընտանիքը։

Համոզված եմ՝ այս դժվար օրերն անցնելու են։ Մենք կրկին միասին ենք լինելու, կրկին միասին ենք կերտելու մեծ հաղթանակներ, և Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ միջազգային մրցահարթակներում ավելի բարձր ենք ծածանելու մեր սուրբ Եռագույնը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։
Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30…

28 րոպե ago

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է

Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է Tue, 06 Oct 2026 14:41:15 +0400 «Ուժեղ…

37 րոպե ago

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն

Խմբակցությանդ մեջ հայերեն տառերը բոլոր գիտե՞ն Tue, 06 Oct 2026 14:36:36 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

42 րոպե ago

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին

Աշակերտուհին Ստամբուլում դանակահարել է իր դասընկերներին Tue, 06 Oct 2026 14:30:41 +0400 Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի…

48 րոպե ago

Փաստորեն, լավ լուր էլ կա

Փաստորեն, լավ լուր էլ կա Tue, 06 Oct 2026 14:30:35 +0400 Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում…

48 րոպե ago

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400 Թուրքիայի նախագահ…

1 ժամ ago