Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց

Thu, 09 Jul 2026 23:15:24 +0400


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակեցին։ Նա կալանքը կկրի տանը։

«Փաստինֆոյի» հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանն հայտնել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջաին ատյանի որոշումը։

«Կալանքը փոխարիվել է տնային կալանքով։ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել»,-հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։

2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն

Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրիում. քաղաքական գործա՞րք, թե՞ պարզապես զուգադիպություն Sat, 18 Jul …