Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Fri, 10 Jul 2026 00:04:54 +0400


Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Թալին համայնքի ղեկավար։

«Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին, ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։ Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։ Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու Fri, 02 Oct 2026 …