Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել

Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել

Fri, 10 Jul 2026 10:30:11 +0400


Շիրազում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի բարձրաստիճան զինվորական։

Իրանի ընդդիմադիր ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Շիրազում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Իբրահիմ Մերտազվայի Նասբն էր։

Ռազմական օբյեկտի վրա արձակվել են երկու շարք հրթիռներ։ Առաջին հարվածը՝ չորս հրթիռով, տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:55-ին։ Տասը րոպե անց հաջորդել է երկրորդ հարձակումը՝ ևս երեք հրթիռով։ Գեներալի վնասվածքները մահացու են եղել։

ԻՀՊԿ հրամանատարի սպանության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։

Անցած գիշեր մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի Քոնարաք, Բուշեհր և Չողադաք քաղաքներում, այս մասին էլ հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ վերջին 2-3 օրերին ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները, ինչին Թեհրանը պատասխանում է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությամբ։

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հետագա բանակցությունների իմաստ չի տեսնում, և որ հրադադարի համաձայնությունն այլևս ուժի մեջ չէ։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ իրանցիները հարվածել են Հորմուզով անցնող տանկերներին, ինչը դարձել է նոր հարվածաշարի մեկնարկի առիթ։ Թեհրանն, ընդհակառակը, մեղադրում է Վաշինգտոնին՝ համաձայնագիրը խախտելու և նոր ագրեսիա սադրելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքուն և Հորդանանը Իրանի վերաբերյալ կարևոր հայտարարություն են արել

Բաքուն և Հորդանանը Իրանի վերաբերյալ կարևոր հայտարարություն են արել Wed, 08 Jul 2026 16:30:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով