Ինչի՞ է սպասում ընդդիմությունը
Fri, 10 Jul 2026 11:17:34 +0400

Հիմա շատերն են ընդդիմությանը քննադատում.
֊Ինչու՞ են վերցնում մանդատները, ինչու՞ միտինգներ, ցույցեր չեն կազմակերպում աղաղակող ընտրակեղծիքների դեմ, նրանք ևս մանդատակեր են, և այլն, և այլն…
Տարակուսած է նաև իշխանությունը, եթե ընտրակեղծիքներ եղել են, բա ինչու՞ բողոքի ակցիաներ չեն անում, ինչու՞ փողոցները չեն հեղեղում մարդկանցով, ինչու՞ չեն փորձում հեղափոխություն անել…
Իհարկե նրանք ունեն իրենց պատճառաբանությունը, ըստ որի իբր թե ընդդիմությունը մտավախություն ունի, որ մարդիկ փողոց չեն ելնի։
Մոլորեցում..
Այս ամենի պատասխանը փորձեմ տալ ինքս` սեփական դատողությամբ և սեփական խելքով։ Ընդդիմությունը խելամիտ է քան կարծում են։ Ամեն ինչ հաշվարկված է։ Պիտի պահպանել լիցքը, չպիտի թույլ տալ, որպեսզի իշխանությունները բռնի հարվածով լիցքաթափեն, ջախջախեն, խորտակեն մարդկանց մեջ օրավուր կուտակվող դժգոհության պատնեշը։ Պարզապես ընդդիմությունը փոխել է իր մարտավարությունը։
Ըդդիմությունը սպասման մեջ է, այնպես ինչպես պտուղը սաղմի մեջ։ Ընդդիմությունը սպասում է պտղի հասունացմանը։ Պիտի խնայել ուժերը…
Հենց դա է տագնապ բերում իշխանություններին։
Ռուսաստանը չի շնորհավորում նիկոլի գահակալությունը։ Ռուսաստանը սկսել է կիրառել տնտեսական սանկցիաներ, որը թանկ է նստելու Հայաստանի երերուն տնտեսության վրա։ Հատկապես կործանարար է լինելու հարվածը երկրի վառելիքաէներգիկ հատվածի վրա։ Մի քանի անգամ կթանկանա գազի գինը, հոսանքի գինը, ապրանքների գները, խիստ կպակասի տրանսվերների հոսքը հյուսիսից, հնարավոր է և վիզային համակագի գործարկում Ռուսաստանի հետ։
Եվրոպան զորու չէ հատուցել Հայաստանին վերահաս միլիարդավոր դոլարների վնասը։
Հայաստանը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ։
Եվ ոտքի կկանգնեն բոլորը, ոտքի կկանգնի հենց նիկոլին ընտրողը…
Եվ ընդդիմությունը կհայտնվի սպիտակ ձիու վրա…
Դա տեղի կունենա գարնանը…
Երբ ընդդիմությունը կհայտարարի իր միակ, հաղթական, հանրահավաքի մասին…
Լևոն Ջավախյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր