Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Մինչև հիմա ինձ չեն ասում՝ ինչի համար եմ մեղադրվում

Մինչև հիմա ինձ չեն ասում՝ ինչի համար եմ մեղադրվում

Fri, 10 Jul 2026 11:59:58 +0400


Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստում ելույթ ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ մինչ օրս չի հասկանում, թե կոնկրետ ինչ արարքի համար է իրեն մեղադրանք առաջադրվել։

Նրա խոսքով՝ գործի սկզբից ի վեր ոչ քննիչը, ոչ էլ դատախազները չեն ներկայացրել հստակ պարզաբանում, թե իր որ գործողությունն է համարվում ապօրինի։ Քոչարյանը նշեց, որ իրեն մեղադրում են իր պաշտոնեական պարտականությունները կատարելու համար՝ ընդգծելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

Երկրորդ նախագահը նաև հայտարարեց, որ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները, իր գնահատմամբ, զուրկ են հիմնավորումներից՝ հավելելով, որ այդ իրավիճակում առկա ցինիզմն արդեն անցնում է բոլոր սահմանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց

Հովիկ Աբրահամյանի որդու կալանքը երկարացվեց Thu, 08 Oct 2026 19:28:20 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ …