Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Ինչ փողոցներ են փակվելու

Ինչ փողոցներ են փակվելու

Fri, 10 Jul 2026 12:07:58 +0400


Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք «Վարդավառ 2026» տոնակատարության կապակցությամբ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Մասնավորապես, հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից մինչև 24:00-ն, փակ կլինի Հանրապետության հրապարակ և դրան հարակից փողոցներ տանող մուտքը։ Բացի այդ, հուլիսի 11-ի ժամը 18:00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 24:00-ն երթևեկության համար կփակվի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ գտնվող միակողմանի նեղ փողոցը՝ Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջև, որտեղ նախատեսվում է մանկական գոտու կազմակերպումը։

Քաղաքային իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ «Վարդավառ 2026» միջոցառումները Հանրապետության հրապարակում կմեկնարկեն ժամը 13:00-ին։ Տոնական ծրագրում նախատեսված են նաև երգի և պարի ելույթներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին Thu, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով