Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ողբերգական ավիավթար․ զոհեր կան

Ողբերգական ավիավթար․ զոհեր կան

Sat, 11 Jul 2026 13:00:53 +0400


Հաիթիի Tele Patriarche ռադիոկայանի փոխանցմամբ՝ Բահամյան կղզիներում Flamingo Air Cessna 402 թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով տասը մարդ է զոհվել։

Ողբերգությունը տեղի է ունեցել կղզու Նորթ-Անդրոս շրջանում։ Ինքնաթիռում գտնվող ինը մարդ տեղում մահացել է, ևս մեկը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Նշվում է, որ Cessna 402-ը ներքին չվերթ էր իրականացնում մայրաքաղաք Նասաուի (Լինդեն Փինդլինգի միջազգային օդանավակայան) և Սան Անդրոս օդանավակայանների միջև։

Բահամյան կղզիների ավիացիայի նախարարությունն ավիաընկերության թռիչքները դադարեցրել է մինչև հետաքննության ավարտը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

36 ժամ ջուր չի լինելու

36 ժամ ջուր չի լինելու Sun, 13 Sep 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում …