Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Sat, 11 Jul 2026 14:30:58 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հրամաններ է տվել այն իրավիճակի համար, եթե իրանցի պաշտոնյաները փորձեն սպանել իրեն։

«1000 հրթիռ արդեն իսկ լիակատար մարտական ​​պատրաստվածության մեջ է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Հազարավոր հրթիռներ անմիջապես գործի կդրվեն, եթե Իրանի կառավարությունը կատարի իր սպառնալիքը, որի մասին լայնորեն հաղորդվում է աշխարհի շատ մասերում՝ սպանել կամ փորձել սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին։ Տվյալ դեպքում՝ ինձ։

Հրամաններն արդեն տրված են, և Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և կարող են մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ջախջախել և ոչնչացնել Իրանի բոլոր շրջանները՝ ժամկետի երկարաձգման հնարավորությամբ։ Փառք Ալլահին։ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ», – գրել է ամերիկացի առաջնորդը TruthSocial սոցիալական ցանցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի ո՞ր խոսքին հավատանք․ ոչնչացնո՞ւմ է, թե՞ բարեկամ է․ Փեզեշքիան

Թրամփի ո՞ր խոսքին հավատանք․ ոչնչացնո՞ւմ է, թե՞ բարեկամ է․ Փեզեշքիան Mon, 14 Sep 2026 12:00:00 …