Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս

Դադարեցնում եմ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս

Wed, 02 Sep 2026 10:18:52 +0400


Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։
Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։

Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու փորձել․ իրագործեցինք նախարարության ռեբրենդինգը, ստեղծեցինք նոր վիդեոշարքեր ու ձևաչափեր, վերանայեցինք հաղորդակցության որոշ մոտեցումներ և ավելի շատ փորձեցինք պատմել ոչ միայն այն մասին, թե ինչ է արվում, այլ նաև՝ ինչու է արվում։

Շատ գործեր, հանդիպումներ, ասուլիսներ, նկարահանումներ, երբեմն՝ շատ երկար օրեր։ Մի խոսքով՝ երկու տարի, որի ընթացքում հաստատ ձանձրանալու ժամանակ չկար։

Տիկին Ժաննա Անդրեսյան ջան, շնորհակալ եմ Ձեզ վստահության, ազատ աշխատելու հնարավորության, միշտ ուղիղ ու արդար լինելու և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։ Ձեր կողքին աշխատելն ինձ համար իսկապես անսահման կարևոր փորձ էր ու մեծագույն պատիվ:

Շնորհակալ եմ իմ սիրելի վարչությանը։ Մենք միասին շատ բան ենք անցել. լավ օրեր, լարված օրեր, հաջողված ու ոչ այնքան հաջողված փորձեր։ Բայց շատ կարևոր է, որ այդ ընթացքում դարձել էինք մի հրաշալի թիմ ։

Հատկապես ուրախ եմ, որ փուլի ավարտին կարող եմ ասել՝ աշխատանքից բացի այստեղ գտել եմ նաև մարդկանց, որոնց հետ կապը, վստահ եմ, աշխատանքային հարաբերություններով չի ավարտվելու։

Սրտումս մի մեծ շնորհակալություն կա բոլորին

Նելլի Վահանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ Fri, 28 Aug 2026 12:43:29 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով