Կիրակի , 12 Հուլիսի 2026

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ

Sat, 11 Jul 2026 20:30:17 +0400


Գերմանիայի Քյոլն քաղաքում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ։ Դրա պատճառով տարհանվել է տեղի մանկական հիվանդանոցներից մեկը։

Այս մասին հայտնում է Քյոլնի քաղաքային իշխանության պաշտոնական կայքը։ Արկը կշռել է 500 կգ։ Հայտնաբերվել է Յոհանես-Գիսբերթս պուրակում՝ մեծածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք սակրավորները իրականացրել են վերջին մի քանի օրերին։ Նախնական ուսումնասիրությունը հայտնաբերել է 150 կասկածելի կետ, իսկ արդեն օրեր անց՝ դրանցից մնացել են միայն 14-ը։ Այդ կետերից մեկում էլ հայտնաբերվել է ավիառումբը։ Իրականացված տարհանման շառավիղը կազմել է 500 մետր։ Տարհանվել է 4300 մարդ։

Տարհանվել են նաեւ շրջակայքում գտնվող այլ հաստատություններ եւս։ Ժամանակավորապես փակվել են հարակից փողոցները, մինչ ռումբի վնասազերծումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում

«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում Wed, 01 Jul 2026 08:10:02 +0400 Եվրոպական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով