Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին

Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին

Sun, 12 Jul 2026 12:29:46 +0400


Թուրքիայում սպասվում են ուժգին շոգ եղանակ, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդկանց, հատկապես՝ տարեցների, երեխաների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Ուստի հատկապես տուրիստները, Թուրքիա այցելելիս պետք է նկատի ունենան սպասվող անոմալ շոգերը։ Այս մասին հայտարարել է թուրք բժիշկ Դիլեք Շենգյուլը։ Անոմալ շոգ եղանակը սկսվելու է հուլիսի 17-ից։ Տաք օդային զանգվածները Թուրքիա են հասնելու Եվրոպայից։ Միջերկրականի եւ Էգեյանի ավազանի ծովափնյա առողջարաններում սնդիկի սյունը կարող է հասնել +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Դա առաջացնում է ջերմահարման լուրջ վտանգ թե տեղացիների եւ թե տուրիստների համար։

Մարդկանց խորհուրդ է տրվում պահպանել առավելագույն զգուշություն։ Երկար ժամանակ չմնալ արեւի ուղիղ ճառագայթների տակ, հետեւել առողջական վիճակին եւ ինքնազգացողությանը, խմել բավարար քանակությամբ ջուր։ Շոգ եղանակի ժամանակ մեծ է ջրազրկման եւ գերտաքացման, շոգահարման վտանգը։ Ջերմահարման կամ շոգահարման առաջին նախանշաններն են՝ գլխապտույտը, թուլությունը, սրտխառնոցը, արագացող սրտի բաբախյունը, գիտակցության մշուշվածությունը։ Նման դեպքերում պետք է անպայման դիմել բժշկի։ Հատկապես տուրիստները, պետք է առավոտյան զբոսանքները կատարեն առավոտյան կամ երեկոյան ժամերին։ Պետք է հագնել թեթեւ բաց գույնի հագուստ, կրել գլխարկ, արեւապաշտպան միջոցներ օգտագործել եւ մշտապես ունենալ ջրի պաշար՝ խմելու համար։ Ամառային շոգ եղանակին առնվազն ամեն օր պետք է խմել 2,5- 3 լիտր ջուր։
Նարեկ Հարությունյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին Sun, 12 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով