ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Mon, 13 Jul 2026 15:02:34 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին

Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Thu, 17…

14 րոպե ago

Տեսնենք` ինչ հրաման է ստացել մեր գլխավոր «հրամանատարը». Սարգիս Կարապետյան

Տեսնենք` ինչ հրաման է ստացել մեր գլխավոր «հրամանատարը». Սարգիս Կարապետյան Thu, 17 Sep 2026 15:30:37…

17 րոպե ago

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել Thu, 17 Sep 2026 15:30:05 +0400 ԱԺ «Հայաստան»…

17 րոպե ago

Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը

Խնդիրները փորձում են կարագավորել, որ հայ սամբիստները մասնակցեն աշխարհի առաջնությանը Thu, 17 Sep 2026 15:17:31…

30 րոպե ago

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց Thu, 17 Sep 2026 14:41:42 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն…

1 ժամ ago

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․

Այսօր վախենում ես Տիգրանաշեն ասել, վաղը կվախենաս Հայաստան ասել․․․ Thu, 17 Sep 2026 14:15:49 +0400…

2 ժամ ago