Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Մահացել է Սեմ Նիլը

Մահացել է Սեմ Նիլը

Mon, 13 Jul 2026 16:00:49 +0400


78 տարեկան հասակում մահացել է նորզելանդացի դերասան Սեմ Նիլը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter–ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը։

Պարբերականի տվյալներով ՝ Նիլը մահացել է Սիդնեյում։

Սեմ Նիլի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել էին 2023 թվականի մարտին, ինչից հետո նա քիմիաթերապիայի կուրս էր անցել։
Սեմ Նիլը (իրական անունը` Նայջել Ջոն Դերմոթ Նիլ) ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 14–ին Հյուսիսային Իռլանդիայի Օմա քաղաքում։ 1955 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նոր Զելանդիա։

Դերասանին համաշխարհային ճանաչում է բերել դոկտոր Ալան Գրանտի դերը Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմում: Նույն թվականին նա մարմնավորել է Ալիստեր Ստյուարտին «Դաշնամուր» դրամայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչապետը սեփական նախագահին վերջնագիր է ներկայացրել

Վարչապետը սեփական նախագահին վերջնագիր է ներկայացրել Mon, 13 Jul 2026 16:30:03 +0400 Հունգարիայի խորհրդարանը կսկսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով