Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում

«Հրապարակ». Թեժ մրցակցություն է սպասվում

Tue, 14 Jul 2026 08:00:47 +0400


Թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:

Մեր տեղեկություններով, առաջադրվել է չորս թեկնածու․ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաեւ վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը եւ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Ուշագրավ է, որ նա անգամ բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել, նրա պաշտոնական կենսագրության մեջ էլ ծառայության մասին ոչ մի տող չկա։

Պակաս ուշագրավ չէ նաեւ Սասուն Միքայելյանի առաջադրման փաստը, սա նշանակում է, որ նա վերցնում է պատգամավորական մանդատը եւ մտնում խորհրդարան։ Մենք վերջերս գրել էինք, որ նա ուզում է մանդատը վերցնել, քանի որ առաջիկայում, ըստ լուրերի, ԵԿՄ-ն լուծարվելու է` «Վետերանների միություն» ՀԿ է դառնալու։ Իսկ հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, նա իր վերջին ճեպազրույցում հայտնել էր, որ եթե խմբակցությունն ընտրի հանձնաժողովի նախագահին, ապա կառաջադրվի, եթե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի՝ ակնարկելով, թե` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է գտնվում ՔՊ-ական թեկնածուների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպասվում են անձրևներ

Սպասվում են անձրևներ Fri, 31 Jul 2026 11:15:40 +0400 Հուլիսի 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով