Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի

Հայաստանում այլ կարծիք ունեցողներին իշխանությունը ներկայացնում է որպես թշնամի

Tue, 14 Jul 2026 12:46:11 +0400


ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում ներքին ռասիզմի դրսևորումները լայն տարածում են ստացել և ընդգրկում են հասարակության տարբեր շերտեր։

Նա այս մասին ասել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում։

Ալավերդյանի խոսքով՝ հասարակության այն հատվածը, որը գնահատում է օրենքի գերակայությունը, հարգում է սեփական և մյուսների արժանապատվությունը, այսօր հայտնվել է բարդ իրավիճակում։

Նրա պնդմամբ՝ նույնիսկ իշխանամերձ որոշ քաղաքական վերլուծաբաններ ընդունում են, որ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես քաղաքական մրցակցություն, այլ թշնամական մոտեցում։

«Այլ տեսակետ ունեցող մարդիկ իշխանության կողմից հաճախ ընկալվում են որպես թշնամիներ, այլ ոչ թե որպես ընդդիմություն՝ ժողովրդավարական համակարգի բնական և անհրաժեշտ բաղադրիչ»,- նշել է նա։

Նախկին ՄԻՊ-ը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համախմբում և միասնական գործողություններ՝ հասարակական խնդիրներին արձագանքելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է

«Հրապարակ»․ Դեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է Sat, 31 Oct 2026 08:30:58 +0400 Դեռեւս ամռանը մի…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս

«Հրապարակ»․ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս Sat, 31 Oct 2026 08:25:52 +0400 Մեր…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու

«Հրապարակ»․ Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու Sat, 31 Oct 2026 08:20:04 +0400 Երեւանի քաղաքապետ Տիգրան…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ Sat, 31 Oct 2026 08:15:20 +0400 Խորհրդարանի ծանր մարտերի ժամանակ…

29 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը

«Հրապարակ»․ ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը Sat, 31 Oct 2026 08:10:33 +0400 ՔՊ-ի…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել Sat, 31 Oct 2026 08:05:07 +0400 Հոկտեմբերի…

39 րոպե ago