Լիլիթ Աղեկյանի գործով դատարանը հրապարակեց դատավճիռը

Լիլիթ Աղեկյանի գործով դատարանը հրապարակեց դատավճիռը

Tue, 14 Jul 2026 16:24:14 +0400


Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ լրագրող Լիլիթ Աղեկյանի գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատավճիռը։

Դատախազը պահանջել էր Աղեկյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք՝ նրան մեղադրելով ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություն օգտագործելու համար։

Լիլիթ Աղեկյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ գործը վերաբերում է խոսքի ազատության իրավունքի իրացմանը: Դատարանը չբավարարեց դատախազի՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու պահանջը։ Դատարանը նրա նկատմամբ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում, և լրագրողը մնաց ազատության մեջ։

Հիշեցնենք, որ գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ քրեական գործընթացները սկսվել էին 2025 թվականին։ Նա ձերբակալվել էր և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել։ Քննչական մարմնի հաղորդմամբ՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Ավելի ուշ Աղեկյանի նկատմամբ քննարկվել են նաև այլ դրվագներ։ Մասնավորապես, նրան մեղադրել են ոստիկանի հասցեին վիրավորական բնույթի արտահայտություններ օգտագործելու համար՝ կապված հրապարակումների և արտահայտությունների հետ։
Պաշտպանական կողմը պնդել է, որ գործերը կապված են նրա լրագրողական գործունեության և խոսքի ազատության իրավունքի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում

«Հրապարակ»․ Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում Thu, 16…

16 րոպե ago

«Հրապարակ». 600 հազար մարդ Փաշինյանին դատի տար` պատկերը կփոխվեր

«Հրապարակ». 600 հազար մարդ Փաշինյանին դատի տար` պատկերը կփոխվեր Thu, 16 Jul 2026 10:25:34 +0400…

36 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն

«Հրապարակ»․ Ինչպես ապօրինի փակել են, այնպես էլ թող վնասները հատուցեն Thu, 16 Jul 2026 10:15:08…

47 րոպե ago

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել Thu, 16 Jul 2026 10:00:45 +0400 ԱՄՆ զինված…

1 ժամ ago

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու Thu, 16 Jul 2026 10:00:01…

1 ժամ ago

«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ

«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ Thu, 16 Jul 2026 09:45:45 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի…

1 ժամ ago