Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում

Wed, 15 Jul 2026 08:00:32 +0400


Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ» գործով զբաղվել:

Իհարկե, նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ՔՊ-ականների «ճակատագիրը» կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է: Նա է որոշում՝ ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի: ԱԺ է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ավելին՝ անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը: Իսկ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ո՛չ խոսում է մանդատից հրաժարվելու, ո՛չ էլ մանդատ վերցնելու մասին:

Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը, իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված՝ Փաշինյանը որեւէ որոշում չունի, քանի որ նրան մարզում, առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում, չեն սիրում եւ չեն ընդունում: Բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որեւէ պաշտոն չզբաղեցնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդն, ով վախկոտ է, եթե նույնիսկ ճակատին «ԴՈւԽՈՎ» դաջես, մանկական տակդիրով տնից թող դուրս գա

Մարդն, ով վախկոտ է, եթե նույնիսկ ճակատին «ԴՈւԽՈՎ» դաջես, մանկական տակդիրով տնից թող դուրս գա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով