Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել

Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել

Wed, 15 Jul 2026 10:00:55 +0400


Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Նավում գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։

Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից բացի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամներիը ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական ​​կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը, …