Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել
Wed, 15 Jul 2026 10:00:55 +0400

Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Նավում գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։
Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից բացի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամներիը ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր