Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց

Ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց

Wed, 15 Jul 2026 11:50:49 +0400


Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցները պահանջում են ապակապարակնքել իրենց աշխատավայրը և հնարավորություն տալ վերադառնալ բնականոն աշխատանքի։

Աշխատակիցներից մեկը նշել է, որ ստեղծված իրավիճակը ծանր դրության մեջ է դրել բազմաթիվ մարդկանց, քանի որ նրանք ունեն ֆինանսական պարտավորություններ, վարկեր և կենցաղային ծախսեր։

«Թող պատասխանեն՝ ե՞րբ է գործարանը բացվելու։ Այսպես շարունակվել չի կարող։ Մարդիկ ունեն կոմունալ վճարումներ, վարկային պարտավորություններ։ Բանկին չի հետաքրքրում՝ մարդն աշխատում է, թե ոչ․ եթե վարկ ես վերցրել, այն պետք է վճարես»,- ասել է նա։

Աշխատակիցները նշել են, որ գործարանի երկարատև փակ մնալը վնասում է ոչ միայն իրենց, այլև նրանց ընտանիքներին, և պահանջում են հստակ պատասխաններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Լավ է, որ Չարբախը Վանաձորին չեն միացրել՝ սրանցից ամեն ինչ սպասելի է

«Հրապարակ». Լավ է, որ Չարբախը Վանաձորին չեն միացրել՝ սրանցից ամեն ինչ սպասելի է Thu, 17 …