Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ

Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ

Wed, 15 Jul 2026 21:30:40 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա։ Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների առանցքում լինելու են խաղաղության նախաձեռնությունները, երկկողմ հարաբերությունները և Սև ծովի անվտանգության հարցերը։

Սպասվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Անկարայի աջակցությունն Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ընդգծելու է, որ Թուրքիան պատրաստ է կրկին հյուրընկալել Ռուսաստանին և Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը խոսելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմի դեպի Սև ծով տարածումը կանխելու, նավագնացության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև շեշտելու է քաղաքացիական նավերի թիրախավորման անթույլատրելիությունը:

Երկրի գլխավոր դիվանագետի շուրթերով Անկարան վերահաստատելու է իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, այն է. Թուրքիան չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի բանակցություն, վերջակե՛տ․ Իրանի կոշտ պատասխանը՝ Թրամփին

Ոչ մի բանակցություն, վերջակե՛տ․ Իրանի կոշտ պատասխանը՝ Թրամփին Tue, 15 Sep 2026 13:00:14 +0400 ԱՄՆ …