Թուրքիայում սննդամթերքի գինն ավելի թանկ է, քան եվրոպայում

Թուրքիայում սննդամթերքի գինն ավելի թանկ է, քան եվրոպայում

Thu, 16 Jul 2026 11:00:58 +0400


Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։ Չնայած երկիրը եկամուտների մակարդակով Եվրոպայում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում, մի շարք հիմնական ապրանքների գներն արդեն անցել են եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի գներից։

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալներով՝ երկրում տարեկան գնաճը կազմել է 32.11%, իսկ սննդամթերքի գնաճը՝ 35.45%։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ Վենեսուելայից և Իրանից հետո մեջբերում է Ermenihaber-ը։

Հատկապես արտասահմանյան ծագում ունեցող ապրանքների պարագայում գնային տարբերությունն ակնհայտ է․ եթե օրինակ «Philadelphia» հալած պանրի 1 կգ-ն Գերմանիայում արժե 5.55 եվրո, ապա Թուրքիայում այն վաճառվում է 62 եվրոյով (մոտ 11 անգամ թանկ): Այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Այս ամենին զուգահեռ, Թուրքիայում աշխատավարձերն ու հետևաբար գնողունակությունը կտրուկ անկում են ապրում։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը սահմանված է 33.030 լիրա (ազգային դրամական արժույթ), որը տարեսկզբին համարժեք էր 654 եվրոյի, իսկ ընդամենը 7 ամիս անց ազգային արժույթի արժեզրկման պատճառով նվազել է՝ հասնելով 614 եվրոյի։

Համեմատության համար նշենք, որ Գերմանիան, որտեղ կյանքն ավելի էժան է, քան Թուրքիայում, 2.343 եվրո նվազագույն աշխատավարձով Եվրամիության առաջատար հնգյակում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների

Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների Tue, 13 Oct 2026…

11 րոպե ago

Տեղներս ծա՞ռ են դնում

Տեղներս ծա՞ռ են դնում Tue, 13 Oct 2026 11:29:39 +0400 Երևանի Շինարարների փողոցում կրպակների ապամոնտաժման…

12 րոպե ago

«Լակոտը դու ես, այ համբալ». ինչ է կատարվում Աջափնյակում

«Լակոտը դու ես, այ համբալ». ինչ է կատարվում Աջափնյակում Tue, 13 Oct 2026 11:23:14 +0400…

19 րոպե ago

Թաղապետը չի ծանոթացել դատարանի որոշմանը եւ քանդել է տալիս կառույցները

Թաղապետը չի ծանոթացել դատարանի որոշմանը եւ քանդել է տալիս կառույցները Tue, 13 Oct 2026 11:19:54…

22 րոպե ago

Մեզ էլ են սպանելու. քաղաքացին խիստ զայրացած է

Մեզ էլ են սպանելու. քաղաքացին խիստ զայրացած է Tue, 13 Oct 2026 11:18:03 +0400 Latest…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել

«Հրապարակ»․ Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել Tue, 13 Oct 2026 11:15:38 +0400…

26 րոպե ago