Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

Թուրքիայում սննդամթերքի գինն ավելի թանկ է, քան եվրոպայում

Թուրքիայում սննդամթերքի գինն ավելի թանկ է, քան եվրոպայում

Thu, 16 Jul 2026 11:00:58 +0400


Թուրքիայում շարունակվող բարձր գնաճի, բարձր տոկոսադրույքների և ցածր փոխարժեքի քաղաքականության հետևանքով սննդամթերքի շուկայում գները դուրս են եկել վերահսկողությունից։ Չնայած երկիրը եկամուտների մակարդակով Եվրոպայում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում, մի շարք հիմնական ապրանքների գներն արդեն անցել են եվրոպական երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի գներից։

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալներով՝ երկրում տարեկան գնաճը կազմել է 32.11%, իսկ սննդամթերքի գնաճը՝ 35.45%։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ Վենեսուելայից և Իրանից հետո մեջբերում է Ermenihaber-ը։

Հատկապես արտասահմանյան ծագում ունեցող ապրանքների պարագայում գնային տարբերությունն ակնհայտ է․ եթե օրինակ «Philadelphia» հալած պանրի 1 կգ-ն Գերմանիայում արժե 5.55 եվրո, ապա Թուրքիայում այն վաճառվում է 62 եվրոյով (մոտ 11 անգամ թանկ): Այսպիսի օրինակները բազմաթիվ են:

Այս ամենին զուգահեռ, Թուրքիայում աշխատավարձերն ու հետևաբար գնողունակությունը կտրուկ անկում են ապրում։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը սահմանված է 33.030 լիրա (ազգային դրամական արժույթ), որը տարեսկզբին համարժեք էր 654 եվրոյի, իսկ ընդամենը 7 ամիս անց ազգային արժույթի արժեզրկման պատճառով նվազել է՝ հասնելով 614 եվրոյի։

Համեմատության համար նշենք, որ Գերմանիան, որտեղ կյանքն ավելի էժան է, քան Թուրքիայում, 2.343 եվրո նվազագույն աշխատավարձով Եվրամիության առաջատար հնգյակում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հուլիսի 13-19-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը

Հուլիսի 13-19-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը Sun, 12 Jul 2026 20:45:04 +0400 Խոյ Այս շաբաթ Խոյերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով