«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա

«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա

Thu, 16 Jul 2026 11:45:16 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղբալյանն է:

– Ադրբեջանցիներն այն աստիճան բարբարոսաբար են վերաբերվում Արցախում հայկական մշակույթի արժեքներին, որ անգամ օտարերկրացի բլոգերներն են անդրադառնում դրան՝ նշելով, որ տարբեր օկուպացված տարածքներում են եղել, սակայն նման բարբարոսություն, մշակութային արժեքների նկատմամբ անթաքույց ատելություն ու ագրեսիա երբեւիցե չեն տեսել: Ըստ Ձեզ` ո՞րն է ազերիների այդ վերաբերմունքի պատճառը: Իշխանությունները շատ են սիրում խոսել խաղաղության մասին: Նման խաղաղություն լինո՞ւմ է:

– Պարզ է, որ նրանց վայրագությունների պատճառը հիմնականում հայկական հետքը վերացնելն է: Այդ ծրագիրը նրանք վաղուց էին փորձում իրականացնել, իսկ այժմ, երբ հայկական Արցախն իրենց տիրապետության տակ է, բնական է, որ պետք է այդպես վարվեին: Ինչ վերաբերում է խաղաղություն հաստատելուն, ապա եթե այդ խաղաղության գինը պետք է լինի հայկական ինքնության, պետության եւ, առհասարակ, հայ ժողովրդի կորուստը, ապա դա խաղաղություն չէ, դա բնաջնջում է: Եթե մենք մեր հայրենիքն ենք կորցրել, եթե մենք ամեն օր կորցնում ենք մեր մշակութային ժառանգությունը, եթե ամեն օր Ադրբեջանը վերացնում է հայկական հետքը եւ ստիպում է մեզ մոռանալ մեր արմատները, ապա ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:

– 90-ականների պատերազմից հետո որոշ շրջանակներ ադրբեջանական փաստաբանների դերն են ստանձնել ու հայտարարում են, որ հայերը նույնպես համարժեք քայլեր են արել` ավերել են ադրբեջանական ժառանգությունը: Որ մենք էլ ենք բարբարոսություններ արել եւ այլն: Բայց կուզեի նախ հասկանայինք` ի՞նչ ադրբեջանական ժառանգություն է եղել Արցախում, եւ, առհասարակ, հայերը երբեւիցե նման բարբարոսություններով աչքի ընկե՞լ են:

– Ընդամենը մեկ օրինակ բերեմ, ու երեւի միայն դա բավարար է, որպեսզի հերքենք աշխարհին պարտադրված այդ սուտը: Շուշիում վերջին տարիներին` հայաթափումից առաջ վերականգնվեց Շուշիի մզկիթը: Միայն այս մեկ օրինակը փաստում է այն մասին, որ հայերը ոչ միայն նրանց մշակույթը չեն վերացրել, այլեւ դեռ մի բան էլ հարկ եղած դեպքում վերականգնել են նրանց մշակութային ժառանգությունը: Ամեն օր միջազգային հանրությանը նման ստեր են հրամցնում եւ հարկադրում են հավատալ դրան։ Ամենավատը դա է: Բայց մենք տեսնում ենք, որ անգամ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին են ավերել: Ադրբեջանցիները կոնկրետ երկու ճանապարհով փորձում են հայկական հետքը վերացնել․ կա՛մ ոչնչացնել ամբողջովին հայկական մշակույթը, կա՛մ փոխել ծագումը: Ամեն մի թիզ հողն Արցախում այնքան հայկական է, եւ ամենացավալին այն է, որ մենք հստակ չգիտենք, թե կոնկրետ քանի հայկական եկեղեցի է վերացվել այս ընթացքում, մենք միայն տեսնում ենք այն, ինչ ասվում է: Զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում այն, ինչը տեսնում ենք մենք` բոլորս: Ապշում եմ` ինչպե՞ս են այդքան հաշտ այս իրողությունների հետ, ոչ միայն հաշտ, այլեւ բարեկամություն են անում վանդալիզմի հեղինակի հետ:

– Հայաստանի իշխանություններն այս առումով ունե՞ն անելիք:

– Հայաստանի իշխանությունները հենց առաջինը պետք է այդ մասին բարձրաձայնեին: Հենց նրանք պետք է մտահոգվեին արցախյան մշակութային ժառանգությունների ոչնչացումով, բայց, ցավոք, նրանք ոչ միայն մտահոգ չեն, այլեւ` աչք են փակում, կոծկում են ամեն բան` թվացյալ խաղաղության քողի տակ: Եթե Հայաստանի իշխանություններն անտարբեր են այս հարցում, ապա մենք որեւէ այլ պետությունից չենք կարող ակնկալիք ունենալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի Wed, 26 Aug 2026 17:15:26 +0400 Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող…

15 րոպե ago

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ Wed, 26 Aug 2026 17:08:01…

22 րոպե ago

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է Wed, 26 Aug 2026…

30 րոպե ago

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան Wed, 26 Aug 2026…

39 րոպե ago

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին Wed, 26…

45 րոպե ago

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները

Ինչ են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նախագահները Wed, 26 Aug 2026 16:30:45 +0400 Ռուսաստանի նախագահ…

60 րոպե ago