Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Thu, 16 Jul 2026 11:58:17 +0400


Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ծեծկռտուք և զանգվածային անկարգություն է տեղի ունեցել, ինչպես նաև դանակահարություն, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ տարածքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

Սակայն «Հրապարակի» տեղեկություններով՝ իրականում նման միջադեպ չի եղել։ Պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է երկու ավտոմեքենաների վարորդների միջև ծագած վիճաբանությունից, որը կապված է եղել միմյանց ճանապարհը խոչընդոտելու հետ։
Միջադեպի ընթացքում վարորդների պատճառով խոչընդոտվել է նաև կանչի մեկնող շտապօգնության մեքենայի երթևեկությունը, ինչն ավելի է լարել իրավիճակը։ Աղմուկի պատճառով դեպքի վայրում արագ հավաքվել են քաղաքացիներ, հարակից օբյեկտների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով, որ Սայաթ-Նովա փողոցը քաղաքի ամենամարդաշատ հատվածներից է, որտեղ գործում են բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ, կարճ ժամանակում մեծ բազմություն է կուտակվել, ինչի հետևանքով էլ ստեղծվել է խցանում։ Սակայն զանգվածային ծեծկռտուք կամ այլ լուրջ միջադեպ, ինչպես տարածվել էր համացանցում, տեղի չի ունեցել։

Կումայրիի ոստիկանության բաժնից փոխանցեցին, որ դեպքի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեքսիկական կինոյի «ոսկեդարը»

Մեքսիկական կինոյի «ոսկեդարը» Fri, 17 Jul 2026 21:00:48 +0400 Համաշխարհային կինոարվեստում կան անուններ, որոնք դառնում…

15 րոպե ago

Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը

Մահացել է Հադրութի շրջանի վարչակազմի նախկին ղեկավարը Fri, 17 Jul 2026 20:51:57 +0400 Հարգելի հայրենակիցներ`…

24 րոպե ago

Հայտնաբերվել է Վալյա Հովագիմյանի դին

Հայտնաբերվել է Վալյա Հովագիմյանի դին Fri, 17 Jul 2026 20:45:11 +0400 Հուլիսի 12-ին հաղորդվել էր…

31 րոպե ago

Գրե’ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Ռուբեն Վարդանյանի կոչը

Գրե’ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ գերիներին․ Ռուբեն Վարդանյանի կոչը Fri, 17 Jul 2026 20:32:12…

44 րոպե ago

«Գազպրոմի» բաժնետոմսերն էժանացել են

«Գազպրոմի» բաժնետոմսերն էժանացել են Fri, 17 Jul 2026 20:30:06 +0400 Ռուսական «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերը էժանացել…

46 րոպե ago

Վարդանյանը հներից ամենից արժանին է

Վարդանյանը հներից ամենից արժանին է Fri, 17 Jul 2026 20:15:58 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

60 րոպե ago